Դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Pink Armenia հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ինտերսեքսուալության թեմային նվիրված միջոցառման:
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառման սկզբում հանդիպում կլինի Pink Armenia-ի գրասենյակում` Պուշկինի 2 հասցեով, մասնակցիները կծանոթանան տեսական նյութի հետ, ապա կուղևորվեն Հայաստանի պատմության թանգարան, որտեղ եզակի հնարավորություն կընձեռնվի տեսնելու համեմատաբար նոր ցուցադրություն, որը ներառում է ոչ միայն, օրինակ, ֆալոսներ, այլև ինտերսեքսուալ կերպարների (կամ հերմոֆրոդիտների) նախապատմական արձանիկներ:
Կազմակերպությունը նաև նշում է, որ միջոցառման ընթացքում հնարավորություն կլինի ծանոթանալու որոշ հետաքրքիր առասպելների հետ ինտերսեքսուալ մարդկանց վերաբերյալ, կխոսվի նաև տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների կողմից նրանց նկատմամբ մոտեցումների և վերաբերմունքի մասին: