Հռոմում Շվեյցարիայի դեսպանատան շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հաստատության աշխատակիցներից մեկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է ANSA գործակալությունը:
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել փաթեթի մեջ, որը ուղարկված էր դեսպանատան հասցեով և պայթել է դեսպանատան աշխատակցի ձեռքերում, երբ վերջինս բացել է այն: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել: Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները:
Նշենք, որ մի քանի օր առաջ կասկածելի առարկա էին հայտնաբերել նաև Հռոմի մետրոյի գնացքներից մեկում, որը տեղադրել էին նստարանի տակ, սակայն այդ սարքն անվնաս է եղել: