Home / Армения / Վրաերթ մահվան ելքով Կոմիտասի պողոտայի վրա

Վրաերթ մահվան ելքով Կոմիտասի պողոտայի վրա

Դեկտեմբերի 23-ին`ժամը 08.01-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից Պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Արթուր Հովհաննիսյանը, վարելով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Երևանի Կոմիտասի պողոտայի վրա վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 7-րդ շենքի թիվ 42 բնակարանի բնակիչ, 1960թ. ծնված Կարինե Գասպարյանին  և նույն հասցեի բնակիչ, 1992թ. ծնված Անահիտ Գասպարյանին: Դրանից հետո Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում նա բախվել է 1972թ. ծնված, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 2-րդ փակուղու 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ Նորայր Մխիթարյանի կողմից վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենային: 

Վրաերթի հետևանքով Կարինե Գասպարյանը մահացել է տեղում, իսկ Անահիտ Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ավելի ուշ Անահիտ Գասպարյանը նույնպես մահացել է: