Home / Armenia / Ցեղասպանության բանաձևը չքննարկեցին. ԱՄՆ-ի հայերը հիասթափված են Օբամայից և Փելոզիից

Ցեղասպանության բանաձևը չքննարկեցին. ԱՄՆ-ի հայերը հիասթափված են Օբամայից և Փելոզիից

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը դեկտեմբերի 22-ին չկարողացավ քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, չնայած մարդու իրավունքների հետ կապված այս հարցում լայն աջակցություն ուներ: Այս մասին ասված է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) ժամեր առաջ տարածած հայտարարության մեջ:

Անդրադառնալով Կոնգրեսի բանաձևը չքննարկելու որոշմանը` ANCA-ի նախագահ Կեն Խաչիկյանը նշել է, որ «հայազգի ամերիկացիները զայրացած և հիասթափված են, քանի որ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոզին և ստորին պալատում դեմոկրատական կուսակցության առաջնորդները չկարողացան հարգել իրենց խոստումը և քննարկման դնել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը»:

«Նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչելու իր խոստումը խախտելու լույսի ներքո` խոսնակ Փելոզիի որոշումը քվերակության չդնել այս հարցը լուրջ հարված հասցրեց հայազգի ամերիկացի ընտրողների վստահությանը», – ասված է Խաչիկյանի հայտարարության մեջ:
 
ANCA-ի նախագահը նշել է, որ չնայած ԱՄՆ-ի հայերի հիասթափությունը մեծ է , Կոնգրեսի անցած նստաշրջանի արդյունքում հայերը մեծապես քաջալերված էին ոչ միայն կոնգրեսականներից շատերի աջակցությամբ, այլ նաև ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության աճող աջակցությամբ:

Նշենք, որ Կոնգրեսի աշխատանքների ավարտի պատճառով այս տարի Բանաձևն այլևս չի կարող քննարկվել: