Home / Армения / «ՉԻ». ՀՀԿ-ն պահպանվել է Տեր-Պետրոսյանի շնորհիվ

«ՉԻ». ՀՀԿ-ն պահպանվել է Տեր-Պետրոսյանի շնորհիվ

ՀՀԿ-ի 20-ամյակի «շռնդալից» միջոցառումների առիթով լավատեղյակ մարդիկ հիշեցին 20-ամյա վաղեմության մի հետաքրքիր դրվագ, տեղեկացնում է օրաթերթը:

Պարզվում է` այսօր հանրապետականները կամ գոյություն չէին ունենա, կամ իրենց կոստյումներին բոլորովին այլ կուսակցությունների կրծքանշաններ կփակցնեին,  իսկ լավագույն դեպքում` մի քանի սոցիալապես համարյա անապահով ընկերներով մոտակա մի քյաբաբնոցում կհիշեին իրենց ջահելության տարիները, եթե ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը այլ խորհուրդ տար կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանին: Բանն այն է, որ 1996 թվականին, երբ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված էր փոքրիկ խմբակցությամբ` Աշոտ Նավասարդյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան և Գալուստ Սահակյան, Աշոտ Նավասարդյանը մտադիր է եղել լուծարել կուսակցությունը: «Մի երեք-չորս հոգի ենք, մեր կուսակցական գործունեություն կոչվածը էն է, որ Բուռնաշը (գործարար, հետագայում ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյան – Epress.am) մի քիչ փող է տալիս` մի քանի շիշ քյաբաբ ու գարեջուր պերերիվ անելու համար. իսկականից հոգնել եմ»,- ասել է Աշոտը: Սակայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առարկել է և խորհուրդ տվել չմտածել լուծարելու մասին: «Հանրապետական» անունն ափսոս է»` փաստարկել է Լևոն Տեր-Պետրոսյանը: