ԵԱՀԿ հաջորդ նախագահը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղի հետ կապված մենք բազմաթիվ տագնապալի նշաններ ենք տեսնում և իրավիճակը անհանգստության առիթ է տալիս մի քանի պատճառներով» ,-
ԵԱՀԿ ամսագրում տպագրված իր խոսքում հայտնել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ հաջորդ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:
Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունները պետք է արագացնեն բանակցային գործընթացը, որի շրջանակներում քաղաքական որոշման փնտրտուքներ են անցկացվում:
«ԵԱՀԿ-ն կարևոր դեր պետք է խաղա, մասնավորապես, հակամարտող կողմեր համարվող հասարակությունների միջև փոխադարձ հանդուրժողականության ձևավորման հարցում: Կցանկանայի որ ԵԱՀԿ-ն ավելի ակտիվ դերակատարություն ունենար Հարավային Կովկասում, հատկապես` Վրաստանում»,- ասել է Աժուբալիսը: