Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասներ է հրապարակել` կապված Հայաստանի 2010թ. լավագույն ֆուտբոլիստի ընտրության հետ: Հիշեցնենք, որ երեկ ՀՖՖ-ն հայտարարել էր հաղթողի անունը` Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյան:
2010 թվականի լավագույն ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա» և «Շիրակ» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները և թիմերի ավագները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի անդամները, Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Հարցման մասնակիցներին ՀՖՖ առաջարկել էր 11 ֆուտբոլիստից բաղկացած ցուցակ, որից էլ նրանք պետք է ընտրեին 3 հոգու: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են 5-ով, երկրորդ տեղի ձայները` 3-ով, երրորդ տեղի ձայները` 1-ով:
Այսպիսով, 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), ով վաստակել է 242 միավոր, երկրորդ տեղում է Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»)` 176 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հրայր Մկոյանը («Միկա»)` 64 միավոր:
2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ մրցույթի արդյունքները
1. Կառլեն Մկրտչյան (Փյունիկ) 38 17 1 242
2. Գևորգ Ղազարյան (Փյունիկ) 19 25 6 176
3. Հրայր Մկոյան (Միկա) 4 9 17 64
4. Մարկոս Պիզելի (Փյունիկ) 1 5 17 37
5. Սարգիս Հովսեփյան (Փյունիկ) 3 3 5 29
6. Դավիթ Մանոյան (Փյունիկ) 1 1 4 12
7. Էդուարդո դոս Սանթոս (Բանանց) 0 2 4 10
8. Հովհաննես Համբարձումյան (Բանանց) 0 1 7 10
9. Էդնեյ դե Օլիվեյրա (Միկա) 0 2 0 6
10. Էդգար Մանուչարյան (Փյունիկ) 0 1 2 5
11. Վալտեր Պողոսյան (Բանանց) 0 0 3 3