Իրականում կատարվող իրադարձությունների և հեռուստալրատվությունում դրանց արտացոլման միջև չպետք է անդունդ լինի, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա նշել է, որ ազատության զգացումը անհատական հասկացություն է, և հեռուստաընկերություններն ինքնուրույն պետք է որոշեն լրատվական քաղաքականության մեջ առաջնայնության հարցը: «Այստեղ տարբեր որոշումներ կարող են լինել, ինչ-որ մեկի համար WikiLeaks-ն է համար առաջին նորությունը, ինչ-որ մեկի համար քաղաքում կուտակվող սառույցը: Սակայն օրվա ընթացքում ձևավորվող իրադարձությունները չպետք է դրամատիկ տարանջատում ունենան համացանցային և այլ լրատվամիջոցների տեղեկության հետ»,- այսպես է գնահատել Մեդվեդևը հեռուստալրատվությունը:
Հարցազրույցի ընթացքում նա անձամբ առաջարկել է լրատվամիջոցների ղեկավարներին արտահայտվել ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակի մասին: «Ոչ շատ վաղ անցյալում մեղադրանքներ հնչեցին Էլեկտրոնային ԶԼՄ-ների և հեռուստաալիքների հասցեին այն պատճռով, որ վերջիններս զտում են տեղեկատվությունը, որ նրանք իրականությունը չեն ներկայացնում, որ նրանք ինքնուրույն են որոշում` ինչ ցուցադրել և ինչ չցուցադրել այն պարագայում, երբ մենք հիանալի հեռուստատեսություն ունենք: Հետաքրքիր է դիտել այն, բայց լրատվական մասը սարսափելի է: Չի ցուցադրում այն, ինչ պետք է ցուցադրել, փաստորեն, խոսքի ազատություն չկա»,- դիմել է նախագահը հեռուստաընկերությունների ղեկավարներին: