Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքին հետևած Ռուսաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն իր ամփոփիչ տվյալները կհրապարակի 2011 թ. հունվարին, տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովը:
«Մենք մանրամասն ուսումնասիրում ենք բոլոր հանգամանքները, որովհետև մեզ համար էականը քաղաքական հայտարարությունը չէ: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես էին աշխատում օրենսդրական նովացիաներն ու ինչպես էր ընթանում ընտրությունների կազմակերպման գործընթացը»,- հայտարարել է Չուրովը:
Նրա խոսքով` այս առնչությամբ հստակ գնահատականներ կտրվեն, ամենայն հավանականությամբ, հունվարին: