Եվրոպայի ջանքերը դիվերսիֆիկացնել գազի մատակարարման իր աղբյուրները լուրջ փորձության կենթարկվեն հաջորդ տարվա սկզբին, երբ Ադրբեջանը և աշխարհի մի քանի հզոր էներգետիկ ընկերություններ, ինչպես սպասվում է, Կասպից ծովում գտնվող գազի հանքավայրի առավելագույն մասնաբաժնի համար գնորդ կընտրեն, գրում է The Wall Street Journal-ը:
Բոլորի ուշադրության կենտրոնում կլինի «Շահ-Դենիզ 2»-ը, որը գտնվում է Ադրբեջանի ափերի մոտ: «Շահ-Դենիզ 2»-ում գազի մշակումը կսկվի 2017թ.:
Ադրբեջանական գազը հետագայում Nabucco գազատարի միջոցով Թուրքիայի տարածքով Ավստրիա կարտահանվի:
Սակայն ադրբեջականական գազի համար պայքարում են նաև հունական և շվեյցարական խողովակատար նախագծերի հեղինակները:
«Ադրբեջանական գազը և այլ երկրներից պոտենցիալ ներկրվող գազը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար, որը նպատակ ունի Ռուսաստանին զրկել դեպի Կենտրոնական Եվրոպա գազի արտահանման մենաշնորհից: Բայց քանի որ Մոսկվան նույն հաջողությամբ դեպի Եվրոպա տանող սեփական երկու գազատար խողովակներ է անցկացնում, որոնցից մեկն արդեն կառուցվում է, հարց է առաջանում, թե որը տնտեսապես ավելի շահավետ կլինի` ռուսականը, թե՞ ադրբեջանականը»,- գրում է հեղինակը: