Home / Հայաստան / Գերմանիայում անհանգստացած են Խոդորկովսկու գործով

Գերմանիայում անհանգստացած են Խոդորկովսկու գործով

Գերմանիայում անհանգստացած են Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված երկրորդ դատական գործի կապակցությամբ և այն գնահատում են որպես փորձաքար Ռուսաստանի Դաշնության` օրինական պետության լինելու հարցում:

«Կարելի է ասել, որ սա մի փորձություն է Ռուսաստանի համար: Մենք, բնականաբար, մեծ հետաքրքրությամբ կհետևենք այս գործընթացին և դրա արդյունքներին»,- Интерфакс գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ուլրիխ Բրանդենբերգը: