Home / Հայաստան / Երևանում կանչում են ամանորյա մատաղի առանց կյանք խլելու

Երևանում կանչում են ամանորյա մատաղի առանց կյանք խլելու

Բոլոր նրանց, ովքեր պատրսատվում են Ամանորին և ցանկանում «իսկական, փրկելով մատաղ» անեն, հայաստանյան «կանաչները» դեկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին առաջարկում են հավաքվել Սասունցի Դավթի արձանի մոտ (համանուն մետրոյի կայարան):

Էկո-ակտիվիստները հիշեցնում են, որ մայրաքաղաքի «Փրկենք կենդանիներին» կացարանի շունիկները օգնության կարիք ունեն: «Նրանք էլ են ուզում Նոր տարուն հավեսով հաց ուտել, և նրանց սնունդը շատ համեստ է. նարինջ ու բանան չեն ուզում, բրինձն ու գրեչկան իրենց լրիվ հերիք է», – նշել է «կանաչ» Օվսաննա Հովսեփյանը:

Բացի նշվաց մթերքներից, ցանկացողները կարող են բերել հաց և «Հերկուլես», ինչպես նաև գումար թողնել և այցելել կացարան: Կենդանիներին այցելելու համար հարկավոր է մինչև կիրակի ժամը 13:00 գրել [email protected] էլեկտրոնային հասցեյին: