Պակիստանի հյուսիսարևելյան շրջանում` Աֆղանստանի սահմանային հատվածում գտնվող Խառ քաղաքում մահապարտ ահաբեկչի` անվճար սննդի կետի մոտ տեղադրած ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ սննդի կետը բացվել է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում և օգնություն է ցուցաբերել բոլոր ցանկացողներին:
Մահացած մարդիկ կանգնած են եղել վրանի մոտ, որտեղից պետք է սնունդ ստանային: