Համաձայն Isopublic-ի հարցման արդյունքների` աշխարհի ամենաերջանիկ մարդիկ շվեյցարացիներն ու դանիացիներն են:
Հետազոտության համաձայն` Շվեյցարիայի և Դանիայի բնակչության 78%-ը իրենց երջանիկ են զգում և գոհ են կյանքից: Հարցման ընթացքում տարբեր երկրների քաղաքացիներին առաջարկվել է 10 բալանոց համակարգի համաձայն գնահատել իրենց երջանկության մակարդակը: Շվեյցարացիների և դանիացիների մոտ երջանկության ցուցիչը կազմել է 8,3:
Ավելի քան 7 բալի իրենց երջանիկ են զգում Ֆինլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները: Իտալացիները եզրափակում են աշխարհի ամենաերջանիկ մարդկանց լավագույն տասնյակը` գնահատելով կյանքի հանդեպ իրենց գոհունակությունը 6,7 բալով: