«Անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար ներողություն հայցած անձինք, կկարողանան մուտք գործել Բաքու»: Այս մասին հայտնել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը` մեկնաբանելով ռուսական էստրադային երգչուհի Կատյա Լելի Բաքվում կայանալիք համերգի փաստը, հայտնում է AZE.az-ը:
Նա նշել է, որ Լելն արդեն ներողություն է խնդրել իր Ղարաբաղյան այցելության և համերգաին ելույթի համար: «Երգչուհին գիտակցել է իր սխալը, այդ իսկ պատճառով, թույլտվություն է ստացել այցելել Բաքու»:
Նախարարի խոսքով` «հայերը ստի միջոցով փորձում էին Ժերար Դեպարդյեին Ղարաբաղ տանեին, բայց դա նրանց չհաջողվեց»:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի դերասանը ելույթ է ունեցել Բաքվում «Կարոտ» փառատոնի շրջանակներում սեպտեմբերի սկզբին Հայաստան և Ղարաբաղ կատարած այցելությունից հետո:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ղարաբաղ այցելել են ռուսական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ինչպես նաև իտալացի երգիչ Ալ Բանոն, Հեյդար Ալիևի անվան Բաքվի պալատի աշխատակազմի նախաձեռնությամբ`«բոլոր այն արտիստները, ովքեր երբևէ ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ադրբեջանում ցանկացած տիպի ստեղծագործական գործունեություն արգելված է նրանց համար»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ադրբեջանի բոլոր նախարարությունները` մասնավորապես մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, համակ ուշադրությամբ հետևելու են Ղարաբաղ այցելած արտիստների ելույթները: