ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի նկատմամբ ընդունած մեղադրական դատավճիռը բացասական ազդեցություն է գործում Ռուսաստանի հեղինակության վրա ` մարդու իրավունքների պաշտպանության բարելավման տեսանկյունից: Պետքարտուղարի խոսքերը մեջբերում է AFP գործակալությունը:
Քլինթոնի խոսքով` դատարանի որոշումը «հարցեր է առաջացնում քրեական հետապնդման և օրենքի նկատմամբ քաղաքական պատկերացումների գերակայության հարցում»:
Պետքարտուղարը նշել է նաև, որ Ռուսաստանի նախագահի կողմից հայտարարված առաջընթացի քաղաքականությունը դատարանի գործունեության անկախություն է պահանջում: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը:
Նշենք, որ դատարանը երեկ մեղավոր էր ճանաչել Խոդորկովսկուն և Լեբեդևին նավթի գողության մեջ: Նրանց սպառնում է մինչև 14 տարի ազատազրկում: Դատարանը դատավճիռը կայացնելու է այսօր: