Նյու Յորքը 2011 թվականին կդառնա զբոսաշրջության համաշխարհային կենտրոն: Այդ մասին վկայում են CNN հեռուստաընկերության կողմից անցկացված փորձագիտական հարցման արդյունքները:
Զբոսաշրջիկների հոսքի հետ կապված կանխատեսումը պայմանավորված է 2001 թվականի ահաբեկչության 10-րդ տարելիցի հետ:
Զբոսաշրջիկների համար երկրորդ ամենագրավիչ երկիրը Նոր Զելանդիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Պերուն:
Փորձագետները պնդում են, որ ֆլորայի և ֆաունայի հարստությամբ զարմացնող Ամազոնիան 20112. նույնպես կհայտնվի հետաքրքրության կիզակետում:
Անշուշտ, զբոսաշրջիկների հոսքը չի դադարի դեպի Իսպանիայի ճարտարապետության գոհար համարվող Բարսելոնա:
Զբոսաշրջության տեսանկյունից ամենագայթակղիչ երկրներ համարվող Նորվեգիան, Ճապոնիան և հարավամերիկյան Գվատեմալան կպահպանեն իրենց դիրքերը: Իսկ նրանց համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ այս ուղևորությունները, փորձագետները նշում են Բուլղարիան և Ալբանիան. որոնք նույնպես կմտնեն 2011 թվականի զբոսաշրջիկների քանակությամբ առաջատարների շարքը: