Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հին մեքենան գնահատել են մեկ միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է PCH-ը, նման գին Ահմադինեժադի մեքենայի համար առաջարկել է գնորդներից մեկը:
Նշենք, որ Իրանի առաջնորդը 1986թ. արտադրության Peugeot 504-ը բարեգործական աճուրդի էր հանել: Մեկ միլիոնն առայժմ մեքենայի համար առաջարկած ամենաբարձր գինն է: Աճուրդը դեռ շարունակվում է:
Առցանց աճուրդին կարող են մասնակցել ինչպես Իրանի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ: