Իսպանիայում ուժի մեջ է մտել սնման կետերում, այդ թվում` բացօթյա, ինչպես նաև հիվանդանոցների և դպրոցների շրջակայքում ծխելու արգելքը:
Բացի դրանից, ծխախոտով մարդիկ այսուհետ չպետք է երևան նաև հեռուստաեթերում:
Հիշեցնենք, որ 2006թ. ընդունված օրենքն արգելում էր ծխել աշխատավայրում և ռեստորաններում: Ինչ վերաբերում է սրճարաններում և նման կարգի հաստատություններում ծխելուն, ապա այդ հարցը որոշվել էր թողնել այդ հաստատությունների սեփականատերերի հայեցողությանը, որոնք գերադասել էին հրաժարվել արգելքից և նեղություն չպատճառել իրենց հաճախորդներին:
Սակայն բժիշկները և հասարակական ակտիվիստները պնդեցին, որպեսզի արգելքը, այնուամենայնիվ, տարածվի նաև դրանց վրա:
Համաձայն պաշտոնական տվյալների` Իսպանիայում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից օրական 160 մարդ է մահանում: