Հունաստանի իշխանությունները մտադիր են խստացնել միգրացիոն քաղաքականությունը` Թուրքիայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելով: Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Խրիստոս Պապուտցիսը:
«Միայն այն ներգաղթյալները, ովքեր քաղաքական ապաստանի կամ պաշտպանության միջազգային ճանաչման իրավունք ունեն, կարող են մնալ մեր երկրում», – ասել է նախարարը:
Նա նաև հայտարարել է հանցավոր խմբերի նկատմամբ կիրառվելիք խստագույն միջոցների մասին: Այդ միջոցառումների շրջանակներում Թուրքիայի հետ սահմանին կարող է հսկայական պատ կառուցվել, որի երկարությունը կկազմի 200 կմ: