Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան աշխատանքի կացնի արդեն ընթացիկ ամսվա մեջ: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր քարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: Բրայզայի խոսքով` ինքը կանցնի իր պարտականություններին Պետդեպում որոշ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 29-ին ԱՄՆ վարչակազմի 6 պաշտոնյաների նշանակում էր իրականացնել, որոնց թվում` 4 դեսպանների:
Համաձայն Օբամայի որոշման` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Բացի Բրայզայից, Օբաման նշանակել է նաև Սիրիայի, Թուրքիայի և Չեխիայի դեսպաններին:
Նշենք, որ դեսպանների թեկնածությունները ըստ կարգի պետք է հաստատի ԱՄՆ Սենատը, սակայն, եթե Սենատն արձակուրդում է, ապա դեսպաններին նշանակելու պարտավորություններն իր վրա կարող է վերցնել ԱՄՆ նախագահը: