Կիրակի օրը` հունվարի 2-ին, Լիվերպուլի երկաթուղայիn կայարանում հարձակման է ենթարկվել հայտնի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը: Անդերսոնը պատրաստվում էր Լիվերպուլից մեկնել Լոնդոն, սակայն վագոն մտնելու պահին մի երիտասարդ բռնել է նրա վզից:
Պարզվել է, որ երիտասարդը դերասանուհու վաղեմի երկրպագու է, և սա առաջին դեպքը չէր, որ նա փորձել է վնասել Անդերսոնին:
21-ամյա երիտասարդի նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել: Նա փորձել է դիմադրություն ցուցաբերել, սակայն նրան հաջողվել է դուրս բերել կայարանի տարածքից:
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Պամելա Անդերոսոնը մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն հոգեբանական սթրես է տարել: