Պաշտոնական Վաշինգթոնը քննադատել է Ռուսաստանում ըննդիմության ներկայացուցիչների ձերբակալման փաստը: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր քարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, ով կարևորել է հավաքներ կազմակերպելու իրավունքը, որն ամրագրված է ՌԴ Սահմանադրության մեջ, ինչպես նաև միջազգային համաձայնագրերում, որոնց տակ առկա է նաև Ռուսաստանի ստորագրությունը:
Քրոուլիի խոսքով` քանի որ ՌԴ Սահմանադրությունը հռչակում է խոսքի ու հավաքների ազատությունը, ապա Նոր տարվա նախաշեմին իրականացված ձերբակալություններն ուղղակիորեն հակասում են դրա հիմնական դրույթներին: Ըստ Պետդեպի ներկայացուցչի` Ռուսաստանի իշխանությունների մարտավարությունը վնասում է երկրի հեռանկարային շահերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում երկու հանրահավաք էր անցկացվել` արտոնված և չարտոնված:
Չարտոնված հանրահավաքի ժամանակ տասնյակ մարդիկ էին ձերբակալվել, այդ թվում` ընդդիմադիրներ Բորիս Նեմցովը, Էդուրադ Լիմոնովը, Կոնստանտին Կոսյակինը և այլք: