Երգիչ Ավրաամ Ռուսսոն երեքշաբթի ուշ երեկոյան վթարի է ենթարկվել Ալմա-Աթայում, երբ նա համերգից հետո մեկնում էր օդանավակայան, տեղեկացրել է երգչի տնօրեն Աննա Լոսևան:
«Ավրաամը համերգից օդանավակայան էր գնում «Մերսեդեսով», որը նրան հատկացրել էին համերգի կազմակերպիչները: Նրա մեքենայի ուղղությամբ մեծ արագության վրա մեկ այլ մեքենա է սլացել», – հայտնել է Լոսևան:
Նրա հավաստմամբ` երգիչը կարող էր և մահանալ և փրկվել է միայն շնորհիվ իր վարորդի վարպետության, ում հաջողվել է խուսափել ընդհարումից:
«Երգիչը միայն վնասել է արդեն իսկ վնասված ոտքը, և այժմ նա վերադառնում է Մոսկվա, որտեղից էլ կմեկնի ԱՄՆ, որտեղ ապրում է ընտանիքի հետ: Այնտեղ նա կանցնի բուժզննում»,- հավելել է Լոսևան: