Անսովոր երևույթ է գրանցվել վրացական ֆերմաներից մեկում: Գյուղացի Իրակլի Ջգարկավայի կովը ծննդաբերել է երկգլխանի հորթի: Ֆերմերի խոսքով` կովը հրաժարվում է կաթ տալ հորթին, այնպես որ, իրենք ստիպված են նորածնին կերակրել շշից, ընդ որում` հորթուկն ուտում է հավասարապես երկու բերանով էլ, հաղորդում է AP գործակալությունը:
Վրաստանի տարբեր շրջաններից բազմատիվ մարդիկ այցելում են Մարթվիլի գյուղ` «այցելելու» երկգլխանի հորթուկին:
Տեսանյութ` http://www.youtube.com/watch?v=Iyckm4p83IU