Թարգմանչուհի, իրավապաշտպան և հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը` 18:00-ին Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին երեկոյան ՀՀ փրկարար ծառայությունից ահազանգ էին ստացել, որ Երևանի Տերյան 57 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:
Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը հարազատների ներկայությամբ բացել էր բնակարանի դուռը, որի հյուրասենյակում հայտնաբերվել էր մահացած Անահիտ Բայանդուրը:
Անահիտ Բայանդուրը 70 տարեկան էր:
Լուսանկարը՝ 7or.am: