Հայտնի ֆուտբոլսիտ Դեյվիդ Բեքhեմի կինը` Spice Girls խմբի նախկին անդամ, դիզայներ Վիկտորիա Բեքhեմը, ամռանը 4-րդ անգամ կմայրանա: Աստղային զույգի երեք որդիները` 11-ամյա Բրուքլինը, 8-ամյա Ռոմեոն և 5-ամյա Կրուզը, անհամբերությամբ սպասում են եղբոր կամ քույրիկի աշխարհ գալուն: Ընտանիքի համար ուրախալի այս նորությամբ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կիսվել է իր երկրպագուների հետ համացանցի միջոցով: