Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր ժամը 18:00-ից սկսեցին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ` թարգմանչուհի, իրավապաշտպան և հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար:
Եկեղեցի էին եկել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը տիկնոջ հետ, Կոնգրեսի կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից` Կիրո Մանոյանը, հասարակական ու մշակույթի գործիչներ:
Անահիտ Բայանդուրը 70 տարեկան էր: Նա մահացել էր հունվարի 6-ի ներեկոյան: Բայանդուրի հուղարկավորությունը կկայանա վաղը` քաղաքային Պանթեոնում: