Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների մասնակից ազգայնամոլները, միավորվելով նորաստեղծ «Դեկտեմբերի 11-ի շարժման» մեջ, պատրաստվում են ակցիաներ կազմակերպել ամեն ամսվա 11-րդ օրը: Առաջին ակցիան կանցկացվի այսօր կրկին Մանեժնայա հրապարակում: Այս մասին նոր շարժման մասնակիցները հայտարարում են LiveJournal-ի բլոգերում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիան սկսվելու է հունվարի 11-ի երեկոյան`ժամը 19:00-ին: Ակցիան անվանվում է «Համազգային հավաք»: Որպես մեկնարկային հավաքատեղի է ընտրվել Охотный ряд մետրոյի կայարանը, որից հետո ակցիայի մասնակիցները պետք է շարժվեն դեպի Մանեժնայա հրապարակ: Նրանք պատրաստվում են «ռուսական երգեր» երգել և կարգախոսներ հնչեցնել:
Հիշեցնենք, որ կովկասցիների հետ վիճաբանության արդյունքում սպանված Ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի մահը ուլտրաաջերի կողմից կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների, «ոչ ռուսներին» ծեծի ենթարկելու և սպանությունների պաշտոնական առիթ դարձավ դեկտեմբերի 11-ին և 15-ին: Կրեմլի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ ազգայնական կարգախոսներ էին հնչեցնում, ճայտրուկներ պայթեցնում: