Հունվարի 11-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Շնորհակալության» միջազգային օր, և այս տարի այն նշանավորվեց նաև թվերի յուրահատուկ համադրությամբ` 11/1/11: Այդ օրը մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին և ընկերներին:
Թե որտեղից է սերում այս տոնը, հստակ հայտնի չէ: Ըստ գոյություն ունեցող վարկածի` մտահղացումն առաջացել է հուշանվերներ պատրաստող ընկերությունների մոտ, որոնք ցանկացել են նման կերպ ավելացնել վաճառքի ծավալները: