Այսօր հանկարծամահ է եղել քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի մայրը:
Շմավոն Գալստյանը 2008 թվականի նախագահական ընտրություններից և Մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալվել էր` ՀՀ Քրեական Օրենսգրքի 262-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի հիմքերով` կավատություն:
Նա հանդիսանում էր Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Անուշ» տրիկոտաժի գործարանի տնօրենը, որը պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանին:
Շմավոն Գալստյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել էր Մալաթիա-Սեբաստիայում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերից մեկի տարածքային ղեկավար:
Վերջինիս խնամակալության տակ էին գտնվում տարեց մայրը, կինը և երեք անչափահաս երեխաներ:
Շմավոն Գալստյանի հարազատները նրա մոր մահվան տեղեկանքն արդեն ներկայացրել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի վերջինիս թույլ տան ներկա գտնվելու մոր թաղման արարողությանը: