Home / Հայաստան / Մոսկվայում ոստիկանները կփորձեն կանխել ազգայնամոլների ակցիան

Մոսկվայում ոստիկանները կփորձեն կանխել ազգայնամոլների ակցիան

Ոստիկանությունը շրջափակել է Մոսկվայի Մանեժնայա հրապարակը և թույլ չի տալիս որևէ մեկին մուտք գործել տարածք: Միևնույն ժամանակ, «Մոսկվա» հյուրանոցի և «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնի միջև ընկած հատվածը բաց է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրապարակի մոտ են ժամանել ոստիկաններով մոտ 50 մեքենաներ: Մերձակայքում գտնվող փողոցները հսկվում են ՕՄՈՆ-ի կողմից:

Քաղաքի իշխանությունները որոշել են անվտանգության նման միջոցների դիմել նրանից հետո, երբ ինտերնետում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած անկարգությունների մասնակից ազգայնամոլները պատրաստվում են նմանատիպ ակցիաներ կազմակերպել յուրաքանչյուր ամսվա 11-ին:
Ինչպես նշված է LiveJournal-ի բլոգերում տեղադրված հաղորդագրության մեջ, այսօրվա ակցիան սկսվելու է տեղի ժամանակով ժամը 19:00-ին:

Մոսկվայում ոստիկանները կփորձեն կանխել ազգայնամոլների ակցիան  Ոստիկանությունը շրջափակել է Մոսկվայի Մանեժնայա հրապարակը և թույլ չի տալիս որևէ մեկին մուտք գործել տարածք: Միևնույն ժամանակ, «Մոսկվա» հյուրանոցի և «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնի միջև ընկած հատվածը բաց է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: