ՀՀ Կենտրոնական բանկը, կարծես, որոշել է կրկնել այն, ինչ արեց ուղիղ երկու տարի առաջ: 2008 թվականի վերջին և 2009 թվականի առաջին երկու ամիսներին ԿԲ-ն Հայաստանում իրականացնում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, գրում է օրաթերթը:
Այսինքն, մեր երկրի արտաքին պահուստներից մի քանի հարյուր միլիոն դոլար քամուն տալով ԿԲ-ն երկու ամիս մեկ դոլարի գինը Հայաստանում պահեց 305 դրամ սահմանագծի վրա, սակայն 2009 թվականի մարտի 3-ին շուկան պայթեց: Հիմա կարծես կատարվում է նույնը: Երեկ ֆոնդային բորսայում ավելի քան 10 միլիոն դոլարի ներարկում կատարելու արդյունքում է միայն հաջողվել մեկ դոլարի գինը 364 դրամ սահմանագծի վրա պահել: Ֆինանսական շուկայից քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ԿԲ-ում հույս ունեն, որ այս տարի արտարժույթի մուտքերը Հայաստան կաճեն, և դոլարի նկատմամբ պահանջարկը կլրացվի: Սակայն առայժմ լավատեսական այդ սպասումների համար բավարար հիմքեր չկան, և մեծ է հավանականությունը, որ ԿԲ-ն շուտով ստիպված լինի «բաց թողնել» դրամի փոխարժեքը և արհեստական միջոցներով չխոչընդոտել դրա արժեզրկումը: