Բալետի նախկին աստղ Անաստասիա Վոլոչկովան, ով հանգստանում էր Մալդիվյան կղզիներում իր դուստր Արիադնայի և սիրեցյալի հետ, որոշել է երջանկացնել պապարացիներին, միաժամանակ համացանցի օգտատերերին, ֆոտոսեսիա կազմակերպելով:
Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, նախկին բալետի պարուհին իր բլոգում տեղադրել է հանգստյան վայրում արված լուսանկարները, որտեղ նա ամբողջովին մերկ է:
«Երբ գտնվում ես այդպիսի հեքիաթային վայրում, հագնվել չես ցանկանում, այլ ընդհակառակը, ուզում ես ամեն ինչ պատռել վրայիցդ և տարրալուծվել բնության մեջ»,- գրում է Վոլոչկովան: Սակայն պետք է նշել, որ հեքիաթային վայրը մահմեդական երկրում է, որտեղ խստիվ արգելվում է մերկ լողալ և արևային լոգանք ընդունել 1000 դոլար տուգանքի սպառնալիքով:
«Իրականում սա իմ ողջույնն է պապարացիներին: Դուք սիրում եք ինձ մերկ վիճակում նկարահանել, իսկ ես ամաչելու ոչինչ չունեմ, այդ իսկ պատճառով մենք` իմ սիրեցյալի հետ, որոշեցինք այս ֆոտոսեսիան անել: Խնդրեմ, հիացեք»,-գրում է Վոլոչկովան: