Հունվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 17-ամյա Մանուկ Ղ.-ին, ով խոստովանել է, որ հունվարի 5-ի գիշերը Մերուժան Ա.-ի հետ կտրել է Շերամի Սեբաստիայի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի մուտքի ճաղավանդակը, կոտրել դռան ապակին և խանութից գողացել «Սամսունգ», «Սպայդերմեն» բջջային հեռախոսներ ու համակարգչի ԼG մոնիտոր:
Մանուկ Ղ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում են Ոստիկանությունից:
Կատարվում է նախաքննություն: