«Հայփոստի» Արթիկ քաղաքի բաժանմունքից երեկ օրաթերթի թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկվանից սկսել է ստանալ իր համար նախատեսված օրվա մամուլը:
Ըստ փոստային նշված բաժանմունքի ներկայացուցիչների, թյուրիմացությունը հարթված է, և այսուհետ Նիկոլ Փաշինյանն օրվա մամուլը կստանա ժամանակին` նույն օրը:
Հիշեցնենք, որ երեկ օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է հնարավորություն չունի իրեն նախատեսված թերթրեը ստանալ: