Այսօր Վեյկ-ան-Զեեում մեկնարկեց «Թաթա Սթիլ» 20-րդ կատեգորիայի շախմատային գերմրցաշարը: A խմբում պայքարի մեջ մտավ Լևոն Արոնյանը, ով սևերով պայքարեց աշխարհի լավագույն գրոսմայստերներից մեկի՝ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Մեկնարկային մրցամարտում երկու շախմատիստներն էլ բավական արագ համաձայնեցին ոչ-ոքիի: Պարտիան ընդամենը 28 քայլ տևեց: 1-ին տուրի 7 հանդիպումներից երեքն արդյունավետ ավարտ ունեցան: ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուռան սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, հնդիկ Վիշի Անանդը սևորեվ հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ հոլանդացի Յան Սմեետսը առավելության հասավ Իսպանիայի ներկայացնող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ:
B խմբում հաջող մեկնարկեց Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով պարտության մատնեց Սուրիա Գանգուլիին:
Վաղը Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի, իսկ Սարգսյանը սևերով՝ ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ: