Ունենալով արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաև շատ պարտավորեցնող է, և բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի:
Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած նախարարության իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Մենք այսուհետ ևս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռքբերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ:
Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են և ենթակա են պարտադիր կատարման», – ասել է Օհանյանը: