Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները և վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով հունվարի 14-ին և 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում երկու հայ զինծառայողների վիրավորվելու փաստը:
«Ադրբեջանի ղեկավարությունն իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով` փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել», – մեկնաբանել է Դավիթ Կարապետյանը: