Կառավարության կողմից 2008 թվականին հաստատված ռազմավարության համաձայն, 2011 թվականն ավագ դպրոցների ցանցի ստեղծման վերջին տարին է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսել է գալիք տարվա ընթացքում ավագ դպրոցների հետ կապված անելիքների մասին:
«Ես չեմ բացառում, որ 2011 թվականից հետո նույնպես որոշակի փոփոխություններ այդ ցանցում տեղի կունենան: Նախնական հաշվարկով այն աշխատանքի արդյունքում, որ տարվել է տարածքային կառավարման մարմինների հետ միասին, ևս 15 ավագ դպրոցների կարիք կա Հայաստանում: 2011 թվականին կարող է հիմնադրվել 14-15 դպրոց»,- ասել է Աշոտյանը:
Նախարարը նշել է, որ ավագ դպրոցների ընդհանուր քանակը մինչև տարեվերջ նախատասվում է հասցնել 105-ի: