Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել Եվրամիության «սև ցուցակում» ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և МЕНАТЕП ընկերության նախկին տնօրեն Պլատոն Լեբեդևի նկատմամբ կայացրած մեղադրական վճռի մեջ ներգրավվածություն ունենալու համար: Եվրախորհրդարանի պատգամավորներն անցյալ շաբաթ կոչ են արել Խոդորկովսկու երկրորդ գործի հետ կապ ունեցող ռուս պաշտոնյաների նկատմամբ վիզային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել:
The New Times պարբերականի լրագրողի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավոր, մարդու իրավունքների կոմիտեի անդամ Քրիստինա Օյուլանդը պատմել է, որ Ռուսաստանի վարչապետի և մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, որոնք, մասնավորապես, ուղղված կլինեն վիզայի տրամադրմանն ու արևմտյան բանկերում նրանց հաշիվների սառեցմանը:
«Խոդորկովսկու ցուցակում» կարող են հայտնվել ոչ միայն վճիռը կայացրած դատավորը, այլ նաև հետաաքննիչները, դատախազներն ու փոխվարչապետ Իգոր Սեչինը:
2009 թվականին Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահը և Խոդորկովսկու վճիռը «խոչընդոտում են Ռուսաստանի և Եվրամիության միջև երկկողմանի դրական հարաբերությունների ձևավորմանը»,- նշել է Օյուլանդը: