ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի` երեկ Գյումրիում հրավիրած հանրահավաքի մասին է տեղեկացնում օրաթերթը:
Մի քանի օր առաջ քաղաքում թռուցիկներ են բաժանվել, որտեղ նշված է եղել, որ հանրահավաքի վերջում բաժանվելու են DVD-ներ և հեռուստացույցներ: Նկատեք, որ այս հնարքի միջոցով բավական ժողովուրդ է հավաքվել Կարապետյանի հանրահավաքին, սակայն երբ ժողովուրդը հասկացել է, որ խաբվել են` կեսից հեռացել է: Ի դեպ, «Ո՛չ իշխանություններին» կարգախոսով հանդես եկող Տիգրան Կարապետյանն իր հանրահավաքի ժամանակ գոնե մեկ անգամ չի քննադատել Սերժ Սարգսյանին, փոխարենը անընդհատ խոսել ու մեղադրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Իսկ երբ գյումրեցիներից մեկը հարթակ է բարձրացել և Սերժ Սարգսյանի հասցեին քննադատական խոսք է ասել, նրա ձեռքից բարձրախոսը վերցրել են: