«Կարծում եմ` մայիսի վերջերին մենք կունենանք նոր պառլամենտական ընտրություններ», – այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կանխատեսում է արել Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա` քաղաքական ճգնաժամը կհասնի իր գագաթնակետին մինչև մարտ ամիսը. «Իսկ Հայաստանը կապրի եվրոպական զոդիակի վախկոտ նապաստակի՞ տարով, թե արևևլյան կատվի՞… կարծում եմ, որ Հայաստանի համար կգործի արևելյան զոդիակի կատվի տարվա սցենարը»:
Գլխավոր մարքսիստն ասուլիսի ընթացքումմի քանի անգամ անդրադարձել է Ժողովրդական կուսակցության նախագահի կողմից կազմակերպվող հանրահավաքներին: Հակոբյանն իր մանկությունից մի դրվագ է պատմել է, երբ նրան այլ երեխաների հետ միասին տանում էին ամանորյա հանդեսին.
«Մի երգ էին սովորացրել. տոնածառ ջան, տոնածառ, ինչ լավն ես դու ու պայծառ, գլխովդ շուռ տամ, կոնֆետդ կուլ տամ: Հիմա էս խեղճ Կարապետիչը կրուգլի տասը տարի շարունակ էդ իշխանական, թագավորական տոնածառի շուրջը շուռ-մուռ եկավ, Սահակյան Գալուստն էլ կոնֆետը կուլ տվեց»: Դավիթ Հակոբյանը չիպարզաբանել թե ինչ կոնֆետի մասին է խոսքը և ինչու Գալուստ Սահակյանը:
Մարքսիստը ողջունել է Տիգրան Կարապետյանին և ասել է, որ եթե ինքը երեկ հիվանդանոցում չլիներ , ապա ներկա կլիներ հանրահավաքին: