«Ցանկացած երգիչ պետք ա ակումբներում աշխատի, չի կարելի միանգամից մեծ բեմեր բարձրանալ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատմելով շոու բիզնես գալու ճանապարհի մասին, նման կարծիք է հայտնել հայ երգիչ Դավիթ Թուջարյանը, ով ավելի հայտնի է Սասունցի Դավիթ կեղծանունով:
«Ես ինքս էլ մի քանի տարի երգել եմ ակումբներում, երգում էի մեր ճանաչված երգիչների երգերը»:
Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչպես է երգիչը գնահատում Հայաստանում երգարվեստի մակարդակը և ինչպիսի երաժշտություն է նախընտրում լսել` Թուջարյանը նշել է, որ լսում է ցանկացած երաժշտություն, որում «կա ճաշակ»:
«Օրինակ, ռաբիսի մեջ էլ կա ճաշակ։ Մարդ կա՝ ռաբիս ա երգում, բայց ճաշակով ռաբիս, ինչպես հայտնի և սիրելի երգիչ Թաթան: Իսկ շոու բիզնեսի մակարդակը բավականին լավացել է», – ասել է Դավիթը:
Նա լրագրողներին տեղեկացրել է, որ այսուհետ ազգագրական ոճից անցնում է երևանյան ոճի՝ «երևանյան ֆոլկլյորին»:
«Սասունցի Դավիթ պրոյեկտը վերջացավ, և կարծում եմ` շատերն էին սպասում նման փոփոխությանը», – ասել է Դավիթ Թուջարյանը: