Հինգշաբթի ՌԴ Հաշվիչ Պալատը հրապարակել է Ռուսաստանի բյուջեից Աբխազիային օգնություն ցուցաբերելու նպատակով հատկացված գումարների առնչությամբ անցկացրած ստուգումների արդյունքները:
Հաշվիչ Պալատի համաձայն, գումարների փոխանցման և դրանց օգտագործման ընթացքում 346,759 մլն ռուբլու խախտումներ են գրանցվել:
Հայտնաբերված խախտումների թվում նշվում են հատկացված միջոցների փոխանցման ժամկետների նկատելի ձգձգում, որի արդյունքում պակասել է դրանց յուրացման էֆեկտիվությունը, կատարվող աշխատանքի համապատասխան վերահսկման բացակայություն, Աբխազիայում բյուջետային ներդրումների հետ կապված համապատասխան օրենքների բացակայությունը:
Զեկույցի վերջում եզրակացություն է արվում, որ այս բացթողումներն ու խախտումները աբխազական կառավարության մարմինների թերացման արդյունք են:
Ստուգումների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի վարչապետին, Պետդումային, Դաշնային խորհրդին, ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև Աբխազիայի հանրապետության ղեկավարությանը: