Այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք բարձր մակարդակով հանդիպումներ: Նախագահի գլխավորած պատվիրակության մեջ է նաև Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, ով հանդիպելու է իր հայաստանցի պաշտոնակցի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, «Կարևորն այն է, որ 2011 թվականին նախագահը կայցելի Հայաստան, քանի որ դա ընդգծում է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները»:
Ինչ վերաբերում է հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերին, Կալանդաձեն նշել էր երկու երկրների միջև հարաբերությունների մերձեցման հեռանկարները, այդ թվում` տնտեսական և քաղաքական ոլորտներում: