Մոսկվայի իրավապահ մարմինները ենթադրում են, որ «Դոմոդեդովոյում» ահաբեկչության հետ կարող են առնչություն ունենալ Հյուսիսային Կովկասում գործող գրոհայինները: Նրանց խոսքով` մահապարտ ահաբեկիչը «կովկասցու» տեսք ունի, գրում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետախուզում էր հայտարարվել երեք տղամարդկանց նկատմամբ, ովքեր, հնարավոր է, կապ ունեն ահաբեկչության հետ: Ըստ օպերատիվ տեղեկությունների` նրանք մասնակցել էին պայթյունի նախապատրաստման գործողություններին և վերջին շրջանում բնակվում էին Մոսկվայում:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:30-ին: Ըստ պաշտոնական տվյալների` զոհվածների թիվը հասել է 35-ի: Համաձայն բլոգերների տեղեկատվության` զոհվել է մոտ 70 մարդ: