«Քանի որ 2008-ի կեղծված ու ողբերգական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության մասով չի բարելավվել` խոսքի ազատության ճնշումը դարձել է հատկապես անհանգստացնող ու մտահոգիչ»,- երեկ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հարց է ուղղել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Զարուհի Փոստանջյանը: «Ի՞նչ կոնկերտ քայլեր եք ձեռնարկելու` ապահովելու իրական բարելավումները և ընդդեմ իմիտացիոն գործողությունների, որ ՀՀ կառավարությունն է այժմ նախաձեռնել»:
ԵԽ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, պատասխանել է. «Առանց խոսքի ազատության և առանց ազատ մամուլի դժվար է պայքարել բազմաթիվ տառապանքների և մտահոգությունների դեմ, որ ունենք մեր մայրցամաքում. ինչպե՞ս կարելի է պայքարել, ասենք, կոռուպցիայի դեմ, եթե չկան ազատ ԶԼՄ-ներ»: