«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում աշխարահահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն ասել է, որ մտածում է Հայաստանում ինչ-որ գործ ձեռնարկելու մասին:
Նա հայտարարել է, որ ցանկանում է ավելի հաճախ գալ Հայաստան: «Ուզում եմ այնպես անել, որ տարվա կեսը Հայաստանում լինեմ, կեսը` Ավստրալիայում: Շուտով կսկեմ մարզումներիս մի մասն էլ այստեղ անցկացնել»,- ասել է նա: