Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշն այսօր հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ կլինի Եվրամիության անդամակցությանը 2013 թվականի վերջին կամ 2014-ի սկզբին:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած լրագրողների հետ հանդիպման ընթացքում Բաղիշն ասել է, որ նա Եվրամիությունից արդար բանակցային գործընթաց և ահաբեկչության դեմ պայքարի ազնիվ համագործակցություն է ակնկալում` հույս հայտնելով, որ Եվրամիությունը կհեշտացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմն ու կհրավիրի մասնակցելու Եվրամիության գագաթաժողովներին:
Բաղիշը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ մինչ Թուրքիան Եվրամիության նկատմամբ իր պարտականություններն է կատարում, Եվրամիությունը ոչինչ չի անում Թուրքիայի հետ բանակցային գործընթացին դրական ուղղավծություն տալու հարցում:
«Թուրքիան լիարժեք կերպով պատրաստ կլինի Եվրամիությանը անդամակցելու 2013-ի վերջին կամ 2014-ի սկզբին: Մենք արդար բանակցային գործընթաց ենք ակնկալում Եվրամիությունից: Այլ թեկնածուների համար խոչընդոտներ չեն ստեղծվում, նույնը պետք է լինի Թուրքիայի դեպքում»,- ասել է Բաղիշը: